charset="UTF-8"> Սա արդեն մտահոգիչ է...Ալիևը փորձում է վախեցնել Փաշինյանին

Սա արդեն մտահոգիչ է…Ալիևը փորձում է վախեցնել Փաշինյանին

Վերջին շրջանում Ադրբեջանի հետ շփման գծում հակառակորդի գործողությունների ակտիվություն է նկատվում:

Ապրիլի 30֊ին՝ Տավուշում, հակառակորդի կրակոցից գլխի շրջանում վիրավորվել էր 32-ամյա պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանը:

Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը «СВД» տիպի դիպուկահար հրացաններից կրակ են բացել Ակնայի հատվածում տեղակայված զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը։

Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը Մատաղիսի մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից և ինքնաձիգերից արձակել է շուրջ 330 կրակոց:

Իսկ արդեն այսօր՝ մայիսի 4-ին, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Զորոգլյանը:

Բացի այդ մայիսի 1-3-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն ադրբեջանական զորավարժարաններից մեկում համատեղ զորավարժություն են անցկացրել, որը կրում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի անունը։ Զորավարժությունն անցկացվել է մարտական հրաձգությամբ։ Ճիշտ է, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները պարբերական բնույթ են կրում, բայց շփման գծում արձանագրվող միջադեպերի համատեքստում դա միայն կրկնապատկում է լարվածությունը։

աստերի համալիր վերլուծությունը մեզ ստիպում է ենթադրել, որ Ադրբեջանն այսքանով կանգ չի առնելու և շարունակելու է ընթանալ սադրանքների և շփման գծում իրավիճակը սրելու ճանապարհով։ Կանխատեսումն այս հիմնավորվում է պատմական փորձով և վիճակագրությունը փաստում է, որ Ադրբեջանը հակված է անընդհատ մեծացնել կիրառվող զինատեսակների տրամաչափերը։

Ընդամենը պետք է հիշել 2010-2016 թթ․ ժամանակահատվածում տիրող իրավիճակը, երբ Ադրբեջանի զինուժը, սկսելով սովորական դիպուկահար հրացաններից, աստիճանաբար մեծացրեց զինատեսակների տրաչափերը՝ հասնելով մինչև լայնամաշտաբ պատերազմի։ Եվ անցյալի դառը փորձը հաշվի առնելով՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները պետք է հաշվի առնեն ցանկացած զարգացման հնարավորությունը։

Առաջնագծում Ադրբեջանի ակտիվությունը հուշում է նաև, որ Դուշանբեի «վերելակային» դիվանագիտությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Բնական է, որ այդ պայմանավորվածությունները երկար կյանք չէին կարող ունենալ։ Ընդհակառակը «վերելակային» պայմանավորվածությունների կարճաժամկետ առաքելությունը ժամանակ շահելն էր, որպեսզի կողմերը կարողանային ճանաչել իրար, ինչպես նաև դիրքավորել և հստակեցնել մոտեցումները։

Картинки по запросу ալիև նիկոլ

Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևը խաղադրույքը դրել էր Հայաստանի նոր կառավարող ուժի լեգիտիմության և բարձր հեղինակության վրա՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կօգտագործի հեղափոխական տրամադրությունները ՝հանրությանը համոզելով գնալ ցավոտ զիջումների։

Похожее изображение

Բայց Ադրբեջանի նախագահի այս ծրագրերը, ինչպես տեսանք անպտուղ էին ու չհիմնավորված, քանի որ Փաշինյանը կառավարությունը ոչ միայն չակնարկեց զիջումների պատրաստակամության մասին, այլ հենց ինքը հանդես եկավ առաջակներով ու պահանջներով։ Ավելին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը Արցախում խոսեց ազատագրված տարածքների վերաբնակեցման անհրաժեշտության մասին, իսկ Պաշտպանության նախարարն էլ ի լուր աշխարհի սպառնաց պատերազմի վերսկսման պարագայում ռազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք։

Եվ այս ամենի համատեքստում Փաշինյանը ժամանակ է ձգում՝ հեղափոխական անկեղծությամբ և հետհեղափոխական խորամանկությամբ։ Տպավորությունն այնպիսին է, որ ստեղծված իրավիճակը մի փոքր անհասկանալի է Բաքվին և ինչ-որ իմաստով նաև՝ իռացիոնալ։ Հա, սխալված չենք լինի, եթե նշենք, որ Ալիևի համար Փաշինյանը իռացիոնալ ու անկանխատեսելի գործիչ է, որի գործողությունների տրամաբանությունը երբեմն հնարավոր չի լինում որսալ։

Այս տրամաբանությամբ ՀՀ վարչապետի անփորձությունը ինչ-որ տեղ նաև առավելություն է, քանի որ հավելյալ փորձառությունը երբեմն դանդաղեցնում է ընթացքի տեմպը՝ դարձնելով դրան տեսանելի ու հեշտ ընթեռնելի։ Այսինքն ներկայումս Փաշինյանը դեռևս հեշտ ընթեռնելի ու տեսանելի չէ։

Եվ հենց այս անսովոր իրավիճակն էլ Ալիևին ստիպում է գնալ կտրուկ քայլերի։ Այս փուլում Բաքվին անհրաժեշտ է փորձարկել Հայաստանի ու Արցախի զգոնությունը՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչի են ընդունակ Երևանում նստած հեղափոխականները։

Այս ամենից զատ Ալիևը նաև փորձում է վախեցնել Հայաստանի իշխանություններին։ Եվ շփման գծում իրավիճակի սրման միջոցով Բաքուն փորձում է Երևանին տեղափոխել քննարկումների իր տիրույթ, որտեղ Փաշինյանն այլևս չի կարողանա մանևրել և ժամանակ ձգել։

 

Աղբյուր

Like this post? Please share to your friends: