charset="UTF-8"> Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարծեցել է իր գրած երգով. ահա թե ինչպես է երգչուհի Զառան կատարում Զախարովայի երգը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարծեցել է իր գրած երգով. ահա թե ինչպես է երգչուհի Զառան կատարում Զախարովայի երգը

Մարիա Զախարովան Instagram–ի իր էջում պարծեցել է իր հեղինակած նոր երգով։ Դիտեք տեսանյութում, ինչպես է երգչուհի Զառան կատարում Զախարովայի երգը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Instagram սոցցանցի իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որում երգչուհի Զառան երգում է «Քեզ համար, սիրելիս» ստեղծագործությունը։

«Ահա և նոր երգը. երաժշտությունը` @fadeevmaxim, բառերն իմն են։ Երգում է Զառան։ Ոչ թե երգում է, այլ ապրում…», – գրել է Զախարովան։

Երգի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 9-ին Վիտեբսկում, «Սլավյանսկի բազար» փառատոնում։

Երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Մաքսիմ Ֆադեևը, խոսքը` Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան։

2017 թվականին Մոսկվայի միջազգային կինոփառատոնի բացմանը երգչուհի Նարգիզ Զակիրովան կատարել էր Մարիա Զախարովայի գրած «Վերադարձրեք հիշողությունը» երգը։ Զախարովան հեղինակել է նաև Կատյա Լելի «Ամբողջովին» երգի խոսքերը։
armeniasputnik.am

Like this post? Please share to your friends: