charset="UTF-8"> Ռոբերտ Քոչարյանի որդու դատական հայցը՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի

Ռոբերտ Քոչարյանի որդու դատական հայցը՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի

Սեդրակ Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի որդին, դատական հայց է ներկայացրել  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ : Այսօր տեղի ունեցավ առաջին դատական նիստը, սակայն հետաձգվեց:

Խնդիրն այն է, որ հայցվոր կողմը երեք օրվա ընթացքում պիտի ապացուցի, որ Սեդրակ Քոչարյանին է պատկանում «Կոնգրես» հյուրանոցը:

Հիշեցնենք, որ 2018-ի աշնանը մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի և «Մոդուս–Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի դեմ դատական հայց է ներկայացրել: Նշվում էր, որ Սեդրակ Քոչարյանն Արթուր Վանեցյանից 2 մլն դրամի չափով փոխհատուցում և հրապարակային հերքում է պահանջել զրպարտության դիմաց: «Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները»,- ասել էր Վանեցյանը, ով հետո որոշ խմբագրումներ էր կատարել Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում և դրանք ներկայացրել՝ որպես արագ խոսելու հետևանք:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին:

Like this post? Please share to your friends: