charset="UTF-8"> Պիցցա՝ բարակ խրթխրթան հիմքով. պատրաստ է 20 րոպեում

Պիցցա՝ բարակ խրթխրթան հիմքով. պատրաստ է 20 րոպեում

Պիցցա բոլորն են սիորւմ, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես այն կարելի է հեշտ և արագ պատրաստել: Այս բաղադրատոմսը կօգնի այդ հարցում, և հենց այսօր կարող եք ուրախացնել ձեր ընտանիքի անդամներին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

Խմորի համար.

  • թթվասեր՝ 2 ճ.գ.
  • կեֆիր՝ կես բաժակ
  • կարագ՝ 50գ
  • աղ՝ 1/3 թ.գ.
  • ալյուր՝ 1,5 բաժակ
  • մի պտղունձ շաքարավազ
  • 0,5 թ.գ. սոդա

Պատրաստման եղանակ

  1. Խառնել կեֆիրն ու թթվասերը, ավելացնել աղը և սոդան, մոտ 1-2 րոպեից փրփուր կառաջանա: Ավելացնել շաքարավազն ու հալեցրած կարագը:
  2. Ավելացնելով ալյուրը՝ հունցել շատ փափուկ խմոր, որ շատ քիչ կպչի ձեռքերին:
  3. Նույն պահին դնել ջեռոցի թավայի մեջ, որին նախորոք ձեթ եք քսել, և ձեռքերով հարթացնել խմորը, լցնել միջուկը՝ ըստ ձեր ցանկության: Եթե լցնելու եք մայոնեզ, ապա այն պիտի լինի վերջին շերտը:
  4. Թխել 180 աստիճանի տակ, մինչև խմորի կարմրելը:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: