charset="UTF-8"> Պարտադիր ժամկետային զինծառայությունը հանվում է․ նախկին զինվորական

Պարտադիր ժամկետային զինծառայությունը հանվում է․ նախկին զինվորական

Նախկին զինվորական Դավիթ Սոֆիյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայկ Սարգսյանի առաջ քաշած օրինագծին։

Картинки по запросу հայկ սարգսյանի օրինագիծ

Գրառման մեջ ասվում է․

Հայկ Սարգսյանի առաջ քաշած օրինագիծը գերկարևոր է Հայաստանի համար։

Պատասխանեմ միանգամից մի քանի հարցերի, որոնք չեն թողնում հանգիստ նստեմ կապված ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջ քաշած նախագծի մասին, որին աջակցում եմ։

Պարտադիր ժամկետային զինծառայությունը հանվում է

ՉԿԱ ՆՄԱՆ ԲԱՆ, ըստ նախաձեռնած օրենքի պարտադիր ժամկետային ծառայությունը չի հանվում, ուղղակի հնարավորություն է տրվում ծառայողների քանակը ավելացնել պայմանագրայիններով և վճարել այնպիսի աշխատավարձ, որ մարդիկ Ռուսաստանում տաքսի քշելու կամ շինարարությունում բանվոր աշխատելու փոխարեն (դուրսը նմանատիպ աշխատանքները վարձատրվում են մոտ 300-400 հազար դրամ) մնան Հայաստանում ու ծառայեն Հայոց Բանակին։

Սա քայլ է որով սովետից մնացած կանոնագրքերով ու վարքուբարքերով բանակը կարող է դուրս գալ լրիվ նոր մակարադակի վրա․

Հայրենիքը մնում է աղքատներին

Երեխայի անվտանգության համար ծնողը պատրաստ է ամեն ինչի։ Այո, և այս նախագծի շնորհիվ շատ ծնողները լիարժեք պատկերացում կազմելով կհասկանան, որ արդյունքում նմանատիպ օրենքի ընդունմամբ հնարավորություն կլինի ժամկետայիններին սահմանագծից հանելը, ինչը անգամներ կավելացնի ծառայության անվտանգությունը։

Ով կկարողանա նշված գումարը վճարել, արդյունքում բանակի ծառայող 18 տարեկան անփորձ տղայի փոխարեն սահմանում կկանգնի վարձու պրոֆեսիոնալ պատրաստվածություն անցած գիտակից ծառայող։

Այս օրենքը կարող է հոգեբանորեն ուժեղ և կայուն բանակի հիմք դառնալ։

Այսինքն, թող մի որոշ կատեգորիա վճարի գումարը, ծառայի մեկ ամիս, անցնի նախնական զինվորական պատրաստություն և հաշվառվի պահեստազորում, իսկ այդ գումարով տեղը մեկ պրոֆեսիոնալ պայմանագրային կանցնի աշխատանքի, լրացուցիչ աշխատատեղեր կբացվեն առանց պետբյուջեն ծանրաբեռնելու։

Իսկ մնացած գումարով կբարելավվեն ծառայությանը անհրաժեշտ պայմաններն ու տեխնիկական բազաները։

Ի՞սկ հնարավոր է մեկ ամսում սովորեցնել ծառայություն

Ասեմ, որ այո առաջադեմ բանակներում մոտ այդ ժամկետներում էլ արվում է այդ գործընթացը։

Կարանտին կոչեցյալը Մեր մոտ տևում է մոտ մեկ ամիս և ռեալ է մեկ ամսում տալ անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ զինվորական պատրաստվածություն ձեռք բերելու համար։

Օրենքի ներդրումը ենթադրում է բավականին լուրջ և ծավալուն փոփոխություններ, դա է հիմնական պատճառը, որ ՊՆ պաշտոնյաները միանգամից սկսեցին դեմ արտահայտվել։

Նշեմ, որ սկսած կանոնագրքերից վերջացրած օրենքներով՝ մինչ օրս գործողները ժառանգված են Սովետական Միությունից կրելով չնչին փոփոխություններ։

Նմանատիպ օրենքները պետք է սկիզբ դնեն ամբողջական պրոֆեսիոնալ բանակին անցնելու հիմքերը։

Օրենքը կկանխի արտագաղթը և կխթանի ներգաղթը

Արտագաղթողների զգալի մասը ընտանիքներով արտագաղթում են, որպեսզի չուղարկեն իրենց երեխաներին բանակ՝ ԴԱ ՓԱՍՏ է։ Այս օրենքը կխթանի նմանատիպ մարդկանց վերադարձը։ Եվ չի ստեղծի գնալու լրացուցիչ առիթ։

Like this post? Please share to your friends: