charset="UTF-8"> Պարոն վարչապետ, էլ չի կրկնվի...Նիկոլ Փաշինյանը հետևեց, թե ինչպես են տարածքը մաքրում աղբից

Պարոն վարչապետ, էլ չի կրկնվի…Նիկոլ Փաշինյանը հետևեց, թե ինչպես են տարածքը մաքրում աղբից

 

«Միշտ խոստացել եմ, որ խոսելու եմ ճշմարտության մասին, չեմ փորձելու իրականությունը շեղել: Երբ մարզեր այցելելիս ավտոմեքենայի պատուհանից նայում եմ, ցավ եմ ապրում, որովհետև այսօր մեր հայրենիքն աղբի մեջ կորած է: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այսօր ամենամեծ խնդիրն աղբի վերամշակման գործարան ստեղծելն է: Այսօր Հայաստանում, եթե քաղաքացին առնվազն իր միջավայրը մաքուր չպահի, մեր երկրում լուրջ բաներ չեն փոխվի»,- այսօր Մարտունիում  ասել է Նիկոլ Փաշինյանը` մատնացույց անելով Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մոտ առկա աղբով լի տեսարանը: Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել նման իրավիճակը: «Ինչո՞ւ երկրում չէր լինում հեղափոխություն, որովհետև վախենում էինք ինչ-որ բանից, պարտվելուց, հետապնդումների ենթարկվելուց, բայց երբ հաղթեցինք` դադարեցինք վախենալ: Այսինքն, մեր ընկալումը փոխվեց: Բայց իշխանության փոփոխությունը բավարար չէ, դեռ շատ բաներ կան փոխելու: Թափված աղբն անարգանք է բոլորիս նկատմամբ: Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, բայց մենք մաքրեցինք քաղաքական աղբը և պետք է մաքրենք ֆիզիկական, մտավոր, բարոյական, հուսահատության աղբը:
Մենք որևէ աղբի գոյությունը չենք հանդուրժելու, որովհետև մի ժողովուրդ ենք, ով Սիմոն Մարտիրոսյանի, Յուրի Վարդանյանի, Մոնթե Մելքոնյանի նման հերոսներ ունի»,-,մասնավորապես,  ասել է Նիկոլ Փաշինյանը:Մարտունիից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Նորատուս համայնք՝ այն վայրը, որտեղ մեծաքանակ աղբ էր թափված: Համայնքի ղեկավարը զեկուցել է, որ աղբով լի տարածքը պատկանում է մասնավորին, ինչի կապակցությամբ վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է, թե ինչու մինչ այժմ նրա նկատմամբ վարչական տույժ չի կիրառվել: «Պետք է վարչապե՞տն անցներ այս տարածքով, որ այն մաքրվեր: Ձեր միջավայրին խիստ ուշադրություն դարձրեք: Դուք պարտավորություն ունեք մաքուր պահելու ձեր միջավայրը: Խնդիրը տույժի մեջ չէ, այլ ձեր մաքուր միջավայրի»,– ասել է Նիկոլ Փաշինյանը` դիմելով համայնքի պատասխանատուներին և տարածքի սեփականատերերին: Վերջիններս խոստացել են, որ այսուհետև մեծ ուշադրություն կդարձնեն այս խնդրին, ու նման բան այլևս չի կրկնվի: 

Like this post? Please share to your friends: