charset="UTF-8"> Պարո՛ն վարչապետ, այնպիսի տպավորություն է, որ լուրջ չեք վերաբերվում երկրի կառավարմանը. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Պարո՛ն վարչապետ, այնպիսի տպավորություն է, որ լուրջ չեք վերաբերվում երկրի կառավարմանը. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Պարո՛ն վարչապետ, այնպիսի տպավորություն է, որ ընդհանրապես լուրջ չեք վերաբերվում երկրի կառավարմանը:

Похожее изображение

Խնդրում եմ, վերջապես հասկացեք Ձեր պաշտոնի լրջությունը, փորձեք ըմբռնել, որ ինձ ու ինձ նման շատ քաղաքացիների ցավ է պատճառում անլրջության հասնող Ձեր առօրյականությունը, ցավալի է անգամ իմ՝ ընդդիմադիրիս համար, տեսնել այն ծաղրուծանակը, որ Ձեր էջում է կատարվում։

Մերոնցով չենք, հակառակորդի մամուլն էլ է Ձեզ հետեւում։ Գուցե իրոք մտածել է պետք լրջանալու կամ էջը ջնջելու մասին… Ես՝ հասարակ քաղաքացիս անգամ, երբ դիմում եմ ուղիղ եթերին, զանգում եմ բոլոր մտերիմներիս ու խնդրում, որ առաջիկա մի քանի րոպեն ինձ չզանգեն, իսկ Ձեզ մոտ մի տեսակ խոհանոցային վիճակ է (ուղիղ եթերին ընտանիքի անդամներն են միջամտում)։

Պարոն Փաշինյան, անցավ շուրջ 1 տարի, ու Ձեր կողմից մատնանշվող դրական փոփոխություններն ամենեւին էլ հեղափոխական խոստացվող այն թափը չունեն, որը ենթադրվում էր 2018-ի Ձեր բոցաշունչ ելույթներից, մարդիկ շարունակում են Ձեր կառավարության թեթեւ ձեռքով գործազուրկ դառնալ, շարունակում են արտագաղթել, շարունակում են աշխատել ցածր աշխատավարձերով եւ այսպես շարունակ…

Ես չեմ ուզում Ձեզ «խաբեբա» կամ «ստախոս» որակումը տալ, հավատում եւ գիտակցում եմ, որ ոչ թե չեք ցանկանում խոստումները կատարել, այլ չեք կարողանում, չեք կարողանում 2 պատճառով․ առաջին՝ չունեք կառավարման բավարար հմտություններ եւ այդ պատճառով վստահություն չեք առաջացնում ներդրողների ու միջազգային կառույցների մոտ։

Картинки по запросу նիկոլ

Երկրորդ․ Ձեր կադրերը պարզապես չունեն ինքնուրույնություն եւ չեն համապատասխանում զբաղեցրած բարձր պաշտոններին։ Կարծում եմ՝ կերկրորդեք այն միտքս, որ Երեւանի ավագանուց՝ նախարար ճախրանքի բարդությունները քչերը կարող են հաղթահարել, համենայնդեպս՝ ոչ նրանք, ովքեր անգիր ժամանակին չեն սովորել ու դժվարանում են մեկ քառյակ անգամ անգիր արտասանել, քառյակն էլ քառատող են համարում։

Փոխարենը կա մի մարդ, ով 97-ին 9 ամսում 12 ամսվա բյուջեն կատարեց, ով կարողացավ ջերմ ընկերական հարաբերություններ ստեղծել շատ երկրների առաջնորդների հետ՝ պարոն Պուտինից մինչեւ Նազարբաեւ, ով կարողացավ խոշոր ներդրումներ բերել, աշխատավարձ չստացող ընտանիքներին կենարար շունչ տալ, ով իրոք լավ մենեջեր էր, եւ նրա անունը միայն հարգանքից ծնված զգաստություն էր առաջացնում։

Այդ մարդն Արցախի հերոս է, մի քանի սերունդներ անց, վստահաբար, կդառնա նաեւ Հայաստանի հերոս, այդ մարդը կրկին կարող է ոտքի կանգնեցնել մեր հայրենիքը…
Խորհել է պետք, ես-ը հայրենյաց շահից վեր չդասել է պետք…

Սասուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Like this post? Please share to your friends: