Խաչապուրին համարում են վրացական խոհանոցի հոգին: Լինում են տարբեր տեսակի խաչապուրիներ, բայց բոլորն էլ համեղ են և գեղեցիկ…
Այսօր ձեզ կներկայացնենք այս հիանալի և գրեթե բոլորի կողմից սիրված ուտեստի բավականին պարզ և արագ բաղադրատոմս:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1 բաժակ մածուն
- քացախով մարած սոդա, աղ, շաքարավազ՝ յուրաքանչյուրը 0.5 թ.գ.
- 3 բաժակ ալյուր՝ 2.5 բաժակը խմորի, իսկ կեսը՝ խմորի հետ աշխատելու համար
- 200գ կաթնաշոռ
- 120-150գ պինդ պանիր
- 2 պճեղ սխտոր
- 0.5 բաժակ ձեթ
Պատրաստման եղանակ.
- Պատրաստում ենք խմորը. մածունին ավելացնում ենք աղը, շաքարավազը, քացախով մարած սոդան: Լավ խառնում ենք:
- Մաս-մաս ավելացնում ենք մաղած ալյուրը: Հունցում ենք:
- Երբ խմորը պատրաստ լինի, փաթաթում ենք այն սննդային տոպրակով և թողնում 15-20 րոպե:
- Որպես միջուկ վերցնում ենք մանր քերած պանիր և կաթնաշոռ: Ավելացնում ենք աղ և ճզմած սխտոր, լավ խառնում ենք: Պիտի խիտ և բուրավետ զանգված ստացվի: Բաժանում ենք այն 4 մասի:
- Խմորը նույնպես 4 մասի ենք բաժանում: Յուրաքանչյուր կտորը բարակ գրտնակում ենք, խմորի մի կեսին միջուկ ենք դնում և առաջ բերում խմորի մյուս կեսը:
- Եզրերն ամրացնում ենք և թույլ գրտնակում: Ներսում պիտի օդ չմնա:
- Տապակում ենք երկու կողմից՝ տաքացրած ձեթով թավայի մեջ: Ցանկության դեպքում կարելի է թխել նաև ջեռոցում, և պատրաստի խաչապուրիներին կարագ քսել: