charset="UTF-8"> Պարզվել են հանգամանքները․ ինչպես է ստացվել, որ մի զինվորը մահացել է, մյուսը՝ վիրավորում ստացել

Պարզվել են հանգամանքները․ ինչպես է ստացվել, որ մի զինվորը մահացել է, մյուսը՝ վիրավորում ստացել

Երեկ տեղեկացրել էինք, որ երեկ՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բանակային 2-րդ սահմռկեցուցիչ մահվան դեպքը ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում է եղել:

զինծառայող է վիրավորվել

Երեկ 06:50-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 21-ամյա Արթուր Աջամյանը, իսկ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը վիրավորվել է:

Oրաթերթի տեղեկություններով` զինվորները վիճել են, եւ միակ վարկածն այն է, որ Արթուրը կրակել է Դավիթի վրա ու կարծելով, թե նա մահացավ, հետո էլ իր վրա է կրակել ու ինքնասպան եղել: Իսկ Դավիթը ծանր վիրավորում է ստացել, բայց չի մահացել:

Մինչ բանակի բարձրագույն սպայակազմին կհետաքրքրի, թե ինչու մեկը մյուսին հերթ չեն տալիս բանակային այս ողբերգությունները, օրաթերթը նոր մանրամասներ է պարզել Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում նոյեմբերի 26-ին ծառից կախված զինվորի՝ նախնական վարկածով` ինքնասպանության գործից:

Օրաթերթին հայտնի է դարձել, որ պարանը, որով Վահան Մուշեղյանը կախվել է ծառից, զորամասին չի պատկանել, գնել են Երեւանի Կոմիտաս փողոցում գտնվող շինանյութի խանութներից մեկից»:

Like this post? Please share to your friends: