charset="UTF-8"> Պատրաստում ենք տնական Նուտելլա՝ առանց կասկածելի ու վնասակար հավելումների. Երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես

Պատրաստում ենք տնական Նուտելլա՝ առանց կասկածելի ու վնասակար հավելումների. Երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես

Տնական Նուտելլա պատրաստում եմ արդեն շատ վաղուց հենց այս բաղադրատոմսովայն ստացվում է շատ ավելի համեղ, քան վաճառում են խանութներում և ավել էժան:

Բաղադրիչներ

  • Կաթ — 1 բաժակ
  • Ալյուր— 1,5 ճ/գ
  • Շաքարավազ — 1 բաժակ
  • Կակաո — 2 ճ/գ
  • Սերուցքային կարագ — 1 ճ/գ
  • Աղացած հունական ընկույզ — 3 ճ/գ

Պատրաստում ենք քայլ առ քայլ

  1. Եռացրեք կաթը սերուցքային կարագի հետ,
  2. Առանձին տարայի մեջ խառնեք ալյուրը, շաքարավազը և կակաոն
  3. Խնամքով ավելացրեք ստացված խառնուրդը կաթի մեջ՝ անդադար խառնելով,
  4. Խառնուրդը պետք է եփվի թույլ կրակի վրա 10-12 րոպե,
  5. Թողեք սառչի, ավելացրեք աղացած ընկույզը և դրեք սառնարանում,

Զարմացրեք ձեր երեխաներին առավոտյան նախաճաշին՝ մատուցելով հացի հետ իրենց ամենասիրելի քաղցրավենիքը:

Բարի ախորժակ!!

աղբյուր

Like this post? Please share to your friends: