Փողոցներով թափառելով և որևէ մի բան ուտելու մասին երազելով՝ անտուն մարդը շենքի պատին փակցրած հայտարարություն նկատեց.
-Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն: Արժեքը 1 դոլար:
-Գուցե սխալմունք է, – մտածեց նա, բայց միևնույնն է որոշեց գնալ և ստուգել:
Հասնելով մինչ նշված հասցեն՝ նա գտավ այդ տունը, սակայն այնտեղ նույնպես գրված էր, որ այն վաճառվում է 1 դոլարով:
Թափառականը թակեց դուռը, որպիսի տեսնի տան տիրոջը և հասկանա, թե ով է այդ անխելքը, որ նման բան է գրել. միևնույնն է ինքը կորցնելու բան չուներ, նրա գրպանում կար ընդամենը 1 դոլար:
Դուռը բացեց մոտ 50 տարեկան բարետես մի կին.
-Ըմմմ…բարև ձեզ…ես հայտարարությամբ եմ եկել: Այնտեղ գրվածը կատակ է, չէ՞:
-Ոչ,-ասաց կինը,-ամեն ինչ ճիշտ է: Այս տունը դեռ վաճառվում է, իսկ գինը՝ 1 դոլար:
Բնականաբար, անտունը ժամանակ չկորցրեց. տվեց իր 1 դոլարը կնոջը: Վերջինս արագ մի քանի ստորագրելու թղթեր տվեց, և մի քանի ժամ անց անտունը դարձավ բավականին հարուստ:
-Խնդրում եմ, կբացատրեք, թե ինչու այս մի քանի միլիոն արժեցող շքեղ տունն այդ չնչին գումարի դիմաց վաճառեցիք ինձ:
-Ամուսինս մահվանաից առաջ կտակի մեջ գրել էր, որպիսի վաճառեմ մեր այս տունը և ողջ գումարը փոխանցեմ իր սիրուհու հաշվին: Ես էլ կատարեցի նրա խնդրանքը: Իմ հայտարարությունը կախված էր այնտեղ արդեն կես տարի, սակայն դուք առաջին մարդն եք, ով եկավ այստեղ: Այնպես, ամենայն բարիք ձեզ:
Եվ կինը հեռացավ՝ թողնելով այնտեղ նոր սեփականատիրոջը…