charset="UTF-8"> Պատմություն՝ իրական, անկեղծ սիրո մասին

Պատմություն՝ իրական, անկեղծ սիրո մասին

Նրանք երիտասարդ էին և անհոգ: Վիգենը 25 տարեկան էր, Ալինան՝ 20: Ամբողջ կյանքը առջևում էր…

Այդ օրը Վիգենը վերցրել էր հոր մեքենան, և նրանք երկուսով գնացել էին լճի մոտ հանգստանալու: Օրը նոր էր սկսել, բայց արևն արդեն վառ շողում էր: Երիտասարդները գիտեին, որ իրենց հիանալի օր է սպասում. ամբողջ ճանապարհին նրանք կատակում ու ուրախանում էին: Դա մեծ երջանկություն էր նրանց համար:

Image result for սիրահարներ

Վիգենը նայում էր Ալինային…նա հիասքանչ էր և այնքան հանգստություն կար նրա հայացքի մեջ:

-Ես նրան այսօր ամուսնության առաջարկություն կանեմ, – մտածում էր Վիգենը, – հենց այսօր: Նա ծնողներիս էլ է դուր գալիս: Գեղեցիկ է, խելացի: Նույնիսկ ընկերներս են նախանձում:

Այդ պահին ճանապարհին անսպասելի հայտնվեց ճագար: Վիգենը կտրուկ արգելակեց, մեքենան դուրս թռավ ճանապարհից: Նրանք հարվածեցին սյանը և հայտնվեցին հանդիպակաց գծի վրա…

Ալինան գոռում էր ցավից, իսկ Վիգենը համբուրում էր նրա ոտքերը և արտասվում: Նա չէր կարող բռնել աղջկա ձեռքերը, քանի որ դրանք…չկային: Նրա ձեռքերը դաստակից ներքև անդամահատվել էին: Վիգենը գրեթե չէր տուժել: Նա վարանում էր՝ վազելով աղջկա մոտ, մեքենայի մոտ: Ինչ- որ մեկը կանչել էր շտապ օգնություն, և նրանք հասան քաղաք՝ հիվանդանոց:

Նա ամբողջ ժամանակ Ալինայի կողքին էր: Ժամանակը կարծես կանգ էր առել:

Տանը նա ասաց ծնողներին, որ միևնույնն է, ամուսնանալու է Ալինայի հետ: Մայրը սկսեց արտասվել, իսկ հայրն ու եղբայրը փորձում էին նրան հետ պահել այդ որոշումից: Նրանք ասում էին, որ նրան պետք չէ հաշմանդամ կին, նա կարող է առողջ և գեղեցիկ աղջկա հետ ծանոթանալ, իսկ Ալինային նա խղճալու է ամբողջ կյանքում:

Վիգենը չէր հավատում իր ականջներին: Երեկ այս ընտանիքն ընդունում էր Ալինային հարազատ դստեր պես, իսկ այսօր նրա վրա խաչ քաշեցին մի ակնթարթում:

Վիգենը հավաքեց իրերն ու տեղափոխվեց Ալինայի մոր տուն: Կինը լուռ ներս թողեց նրան: Վիգենը ներողություն չէր խնդրում, այժմ նրանց մի ընդհանուր դժբախտություն էր միացնում: Նրանք նայեցին միմյանց և արտասվեցին:

-Ես նրա կողքին կլինեմ մինչև կյանքիս վերջ: Երբեք չեմ զղջա որոշմանս համար: Նա ամենաերջանիկ կինը կլինի: Ես նրա համար ամեն ինչ կանեմ: Ինձ ուրիշ ոչ ոք պետք չէ:

 

Այդպես էլ սկսեցին երեքով ապրել: Ալինան ամեն սովորական բան անելը նորից էր սովորում: Ամուսինը նրան օգնում էր ամեն հարցում: Հենց հիվանդանոցից հետո նրանք ամուսնացան, իսկ ամուսնական մատանին Ալինան թելով վզին էր կախել:

…Ռեստորանում բարձր երաժշտություն էր հնչում: Հյուրերը նշում էին հարսանիքի 30 ամյա տարելիցը: Վիգենն ու Ալինան էին: Ծերացած, ճերմակած, բայց երջանիկ: Սեղանի շուրջ նստած էին նրանց հինգ երեխաներն ու յոթ թոռները:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: