charset="UTF-8"> Պատանի շախմատիստները հաջող ելույթները Օլիմպիադայում

Պատանի շախմատիստները հաջող ելույթները Օլիմպիադայում

Հայաստանի շախմատի պատանեկան թիմը շարունակում է ելույթները համաշխարհային Օլիմպիադայում:
Մեկ օրում խաղարկված երկու տուրում Հայաստանի ընտրանին նախ 3,5-0,5 հաշվով առավելության հասավ Ղրղզստանի թիմի նկատմամբ, այնուհետև` 3-րդ տուրում, 2,5-1,5 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն:

Այժմ Հայաստանի ընտրանին ունի 4 միավոր և առաջատարներից հետ է ընդամենը 2 միավորով:

Շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Թուրքիայի Կոնիա քաղաքում: Այն կտևի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը: Թիմերը կխաղան 9 տուր և կունենան մեկ հանգստյան օր:

Աղբյուր՝ Lurer.com

Like this post? Please share to your friends: