charset="UTF-8"> Պավել Մանուկյանն ազատ է արձակվել

Պավել Մանուկյանն ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց 1 մլն գրավի դիմաց ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին: Նման միջնորդությամբ դատարան դիմել էին Պավել Մանուկյանի պաշտպանները: Նիստը նախագահող դատավորը, վերադառնալով խորհրդակցությունների սենյակից, հայտարարեց, որ պաշտպանների միջնորդությունը բավարարում է:

Դատարանում Պավել Մանուկյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը:
Նա մոտ մեկ շաբաթ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով վերանայել խափանման միջոցը:

Like this post? Please share to your friends: