charset="UTF-8"> Չի կարելի քաղաքը դարձնել շուկա բաց երկնքի տակ ու ժպիտով ապրել, անունը դնել՝ փող են աշխատում

Չի կարելի քաղաքը դարձնել շուկա բաց երկնքի տակ ու ժպիտով ապրել, անունը դնել՝ փող են աշխատում

Անկախ նրանից, որ Երևանը արդեն նոր քաղաքապետ ունի, մայրաքաղաքի կենտրոնում և հատկապես ծայրամասերում ծաղկում է փողոցային առևտուրը։ Առևտուր մի քիչ մեղմ է հնչում, ավելի ճիշտ կլինի ասել՝ փողոցային շուկաները՝ հատկապես ծայրամասերում։

Հույս ունեմ, որ նոր թաղապետերը գոնե կզբաղվեն այս հարցով ու Երևանը այսպեսի տգեղ տեսքից հետ կբերեն, քանի որ նախկինները վերջին ամսիները ընթացքում թքած են ունեցել աշխատելու վրա ու աչք են փակել։

Չի կարելի քաղաքը դարձնել շուկա բաց երկնքի տակ ու ժպիտով ապրել, խանգարել մարդկանց ու անունը դնել՝ փող են աշխատում։ Փող աշխատելու ավելի օրինական ձևեր կան, մանավանդ հիմա, որ իշխանությունը գրեթե բոլորի սրտով է, բայց որոշ մարդիկ օգտվում են այդ ամենից ու արդյունքում տուժում է քաղաքը։

Like this post? Please share to your friends: