charset="UTF-8"> «Չի կարելի. դա լուրջ չի». Հակոբ Բադալյան

«Չի կարելի. դա լուրջ չի». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անվտանգության խորհրդի հարգելի քարտուղար, երբ ԱՄՆ նախագահի ազգային ավտանգության հարցերի խորհրդականի տրամաչափ ներկայացնող պաշտոնյան ասում ա Հայաստանի վարչապետին սպառազինություն ձեռք բերելու առաջարկ եմ արել, դրա վերաբերյալ լրագրողական հարցերին չի կարելի պատասխանել, թե դրանք լոկ հայտարարություններ են և ոչ մի կոնկրետ բան չկա: Չի կարելի: Դա լուրջ չի: Իհարկե հասկանալի ա պահի նրբությունը,. զգուշավորության անհրաժեշտությունը, բայց էդ հարցերին կան դիվանագիտական պատասխանի բազմաթիվ տարբերակներ, որոնք չեն պարունակում էդ տրամաչափի պաշտոնյայի հասցեին ոչ կոռեկտ ակնարկներ: Ինչ ա նշանակում դրանք լոկ հայտարարություններ են, կոնկրետ բան չկա: Էդ կարգի պաշտոնյան լոկ հայտարարություն չի անում, նրա հայտարարությունն արդեն իսկ կոնկրետ բան ա: Հո Բոլթոնը սպառազինության էսքիզները գրպանից չէ՞ր հանելու՝ ներկայացներ»:

Like this post? Please share to your friends: