charset="UTF-8"> Չափազանց լավ նորություն՝ Ստեփանակերտում ու հարակից տարածքներում զինծառայող ունեցողների համար

Չափազանց լավ նորություն՝ Ստեփանակերտում ու հարակից տարածքներում զինծառայող ունեցողների համար

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ դիմում է բոլոր նրանց, ովքեր ունեն ծառայող զինծառայող՝ Ստեփանակերտում ու հարակից տարածքներում :

Картинки по запросу աշոտ ասատրյան

Աշոտ Ասատրյանը գրել է.

-Ժողովուրդ ջան, եթե Ստեփանակերտում ու հարակից տարածքներում ծառայող զինծառայող ունեք կամ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ունեն զինվորներ, ապա ցանկանում եմ տեղեկացնել, որ ընկերներս կազմակերպել են ավտոերթ դեպի Ստեփանակերտ ու հարակից տարածքի զորամասեր ու անվճար կարող են տեղափոխել ձեզ կամ ձեր ծանոթներին։

Ավտոերթը նվիրված է մայիսի 9-ի հաղթանակներին։ Եթե մայիսի 10-ը լինի աշխատանքային, ապա գնում են մայիսի 10-ի գիշերը- մայիսի 11-ին, գիշերակացով, եթե մայիսի 10-ը լինի ոչ աշխատանքային, ապա՝ մայիսի 9-ին:

Տեղափոխումը՝ Երևան-Ստեփանակերտ-զորամասեր, հաջորդ օրը՝ Ստեփանակերտ-Երևան, կատարվում է Վարորդի ընկեր ՀԿ-ի կողմից։

Եթե ցանկանում եք միանալ, խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում նշեք, քանի որ շատ դեպքերում նամակները չեն հասնում։

Ժողովուրդ ջան, եթե Ստեփանակերտում ու հարակից տարածքներում ծառայող զինծառայող ունեք կամ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր…

Опубликовано Ashot Asatryan Пятница, 3 мая 2019 г.

 

Like this post? Please share to your friends: