charset="UTF-8"> Ուսման վարձի 20 տոկոս զեղչի հնարավորություն.«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

Ուսման վարձի 20 տոկոս զեղչի հնարավորություն.«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.

«Հարգելի՛ ուսանողներ, ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնության առաջարկով Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ԵՊՀ ուսանողները, ովքեր ստանում են մարտական հերթապահության 30% զեղչը, կարող են դիմել ԵՊՀ Ռեկտորին և ստանալ մինչև օրս Կառավարության որոշմամբ «Երիտասարդական հիմնադրամից» տրամադրված վարձի 20% զեղչերը։ Դիմումի ունիվերսալ ձևաչափը կարող եք ստանալ գրելով մեր էջին կամ գրել ինքներդ դիմումի մեջ նշելով, որ ունեք 30% զեղչ և իրականացրել եք մարտական հերթապահություն Ապրիլյան պատերազմի ընթացքում։ Դիմումի հետ պետք է կցել զինգրքույկի պատճեն՝ առաջին և մարտական հերթապահությունը ներառող էջերով։ Լրացված դիմումները ներկայացնել ԵՊՀ Գլխավոր մասնաշենք Ընդհանուր բաժին»,-նշված է եղել հայտարարության մեջ։

Like this post? Please share to your friends: