charset="UTF-8"> Ուշագրավ. Տարոն Մարգարյանն ընտանիքի հետ լքել է Հայաստանը

Ուշագրավ. Տարոն Մարգարյանն ընտանիքի հետ լքել է Հայաստանը

«Հրապարակ թերթն» օրվա համարում տեղեկացնում է.

«Մեր տեղեկություններով` Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը եւ ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում: Այժմ նրա երեւանյան տանը բնակվում են մայրը եւ քրոջ ընտանիքը: Մարգարյանի մերձավոր շրջապատից հաստատեցին, որ նա Հայաստանում չէ, բայց գտնվելու վայրը չասացին:

Հիշեցնենք, որ ոստիկանության կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությունում Մարգարյանի դեմ քրգործ էր հարուցվել, եւ նա, խուսափելով անցանկալի զարգացումներից, 1 միլիարդից ավելի գումար է վճարել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Like this post? Please share to your friends: