«Ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին»․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հրանտ Մարգարյանի հայտարարությանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը: «Հարգելի Հրանտ ՄարգարյանԴուք սխալվում եքԱսում եմ լրջորեն և պաշտոնապես»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Վանաձորի հրապարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ ամոթալի հայտարարություններ են հնչում: «ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել: Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք այդ կողմից, մենք այս կողմից: Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձևով: Բայց նաև ուզում եմ ասել. եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը և հայ ժողովուրդը ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի պատրաստ են կանգնել մինչև վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,-հայտարարել էր Փաշինյանը:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: