charset="UTF-8"> -Ուզում ե՞ս ասեմ, թե ինչու Աստված քեզ այդքան երկար ժամանակ երեխա չէր տալիս,- ասաց իմ երեք ամյա աղջիկը

-Ուզում ե՞ս ասեմ, թե ինչու Աստված քեզ այդքան երկար ժամանակ երեխա չէր տալիս,- ասաց իմ երեք ամյա աղջիկը

Ես ավտոտնակի պատն էի ներկում, իսկ երեք ամյա աղջիկս նկարում էր գունավոր կավիճներով: Եվ հանկարծ նա ասաց. «Ես այնքան ուրախ եմ, որ Աստված հենց քեզ է իմ մայրիկը դարձրել»: Ես պատրաստ չէի նման բանի և հարցրեցի. «Ի՞նչ»: Այս անգամ աղջիկս մի փոքր շփոթվեց և ասաց. «Ես ուրախ եմ, որ դու Աստծո կողմից տրված մայրիկս ես»:

Աչքերս լցվեցին այդ խոսքերից հետո: Հետո աղջիկս սկսեց Աստծուն շնորհակալություն հայտնել, նրա համար, ինչ ունի: Արցունքներս հուզմունքից խեղդում էին ինձ, ես ապշած էի, թե ինչպես է նրա փոքրիկ սրտիկում այդքան շնորհակալություն տեղավորվել: Նա չի սիրում բարձրաձայան աղոթել, նույնիսկ եթե քաղցրավենիք էինք խոստանում, նա հրաժարվում էր այդպես անել: Ապշեցնող էր այն, որ նրա սրտում տեղ էին գտել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք էին Աստված, սեր և շնորհակալություն…

«Շնորհակալ եմ, Աննա, – ասացի ես՝ ժպտալով: – Ես շատ-շատ ուրախ եմ, որ Աստված ինձ քո պես դուստրիկ է տվել:» Ես կգրկեի նրան, եթե ձեռքերս ներկոտ չլինեին: Ես արդեն կարծեցի, որ խոսակցությունը ավարտվել է, երբ աղջիկս մի հարց էլ տվեց…

«Մայրիկ, դու ինձ Ստիպված ես եղել երկա՞ր սպասել,»-ասաց Աննան: Ես այդ պատությունը նրան հազար անգամ եմ պատմել, բայց նա ուզեց կրկին լսել այն: Ես մոտեցա նրան. «Այո, փոքրիկս: Ես Աստծուն նորից և նորից խնդրում էի, բայց նա երկար ինձ փոքրիկ չէր տալիս: Իսկ հետո, երբ ես ու հայրս իմացանք, որ դու իմ փորիկի մեջ ես, մենք աննկարագրելի երջանիկ էինք»:

«Իսկ դու գիտե՞ս, թե Աստված ինչու քեզ այդքան երկար չէր տալիս երեխա»,-հարցրեց աղջիկս:

«Ոչ, փոքրիկս, չգիտեմ»,- մոլորված պատասխանեցի:

«Իսկ ես գիտեմ…նա ինձ էր ստեղծում»:

Ես նայեցի նրա խորը երկնագույն աչքերի մեջ, որոնք ուղղակի անիրական էին ինձ թվում, նրա ալիքավոր ոսկեգույն վարսերի միջով անցնում էին արևի շողեր: Նրա պատասխանը լիովին բավարար էր: Այդ խոսքի մեջ այնքան իմաստ կար: Նայելով նրան՝ ես հասկացա, որ այս երեխան իսկապես շատ երկար ժամանակ քնել է Աստծո թևի տակ, կարծես երկինքը չի ցանկացել բաց թողնել նրան:

 

Սա ես գրում եմ բոլոր նրանց համար, ովքեր վաղուց են աղոթում՝ խնդրելով Աստծուն, որ իրենց փոքրիկ պարգևի: Գրում եմ նրանց համար, ովքեր հույսը կորցրել են: Խնդրում եմ ձեզ, հուսաթափ մի եղեք: Նա լսում է ձեր աղոթքները: Պարզապես նա դեռ ստեղծում է ձեր փոքրիկին…

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: