charset="UTF-8"> Որպեսզի տորթի բիսկվիտը լինի թեթև և փափուկ պետք է իմանաք այս նրբությունների մասին

Որպեսզի տորթի բիսկվիտը լինի թեթև և փափուկ պետք է իմանաք այս նրբությունների մասին

Հետևեք բաղադրիչների ճիշտ հարաբերակցությանը: Ահա ամենահաջողը. 6 ձու, 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր, 1 պտղունց սոդա կամ 0,5թ/գ փխրեցուցիչ: Մինչ կհարեք ձվերը, դրանք 10-15 րոպե դրեք սառցախցիկում, որպեսզի լավ սառչեն:
Ձվերը կոտրեք խորը ամանի մեջ և հարեք ամենաբարձր արագությամբ: Հարիչի ոտքերը պետք է պահել վեր, որ միայն հազվադեպ դիպչի ամանի հատակին: Երբ զանգվածը մեծանա 4-5 անգամ, քիչ չափաբաժնով, դանդաղ ավելացրեք շաքարավազը:
Անջատեք հարիչը և հենց տվյալ զանգվածի վրա մաղելով լցրեք ալյուրը և խառնեք գդալով, ապա ավելացրեք սոդան կամ փխրեցուցիչը և կրկին խառնեք:

Որոշ խոհարարներ խորհուրդ են տալիս սոդայի կամ փխրեցուցիչի հետ օգտագործել քացախ կամ կիտրոնաթթու, սակայն ոչ թե նախապես գդալի մեջ խառնած, այլ առանձին խմորի մեջ լցնելով:

 
6. Ձևամանը պատեք խոհարարական թղթով, վրան ցանեք ալյուր և նոր միայն լցրեք խմորը: Խմորով լցված ձևամանը դնում ենք նախապես միացված ջեռոցում և եփում 180 աստիճանում:

Երբ կտեսնեք, որ ծայրերը, վարդագունել են, իսկ մեջտեղի հատվածը դեռ մի փոքր թաց է, աստիճանաբար նվազեցրեք ջերմաստիճանը: Բիսկվիտը եփվում է գրեթե 45 րոպե: Եփվելու ժամանակը կախված է ձևամանի տրամագծից:

7. Թխվելու ընթացում լավ կլինի ջեռոցի դռնակը չբացեք, քանի որ բիսկվիտը կարող է «նստի»: Անհրաժեշտության դեպքում բացեք միայն շատ փոքր:

8.Պատրաստի բիսկվիտը թողեք, որ սառչի հենց ձևամանի մեջ, ապա նոր միայն հանեք միջից:

Like this post? Please share to your friends: