charset="UTF-8"> Ով և ինչի համար է դատի տվել վարչապետ Փաշինյանին

Ով և ինչի համար է դատի տվել վարչապետ Փաշինյանին

 

Պարզ է դարձել, որ քաղաքացի Արթուր Դանիելյանը հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ:

Արթուր Դանիելյանն այսպես է մեկնաբանել իր քայլը.

-Շատերդ կասեք` իմաստը ո՞րն ա, հաշվի առնելով այն, որ հիմա մարդասպաններին բանտից ազատում են, քայլառաստ լինելը առհասարակ ինդուլգենցիա է դարձել, իսկ ընդդիմադիրները ենթարկվում են սիստեմատիկ հետապնդումների, ինչի հանդեպ իրավապահները անհաղորդ են:

Ասեմ՝ ես պատրանքներ չունեմ: Թեպետ մեր հայցադիմումը լիովին հիմնավորված է, ես խիստ կասկածում եմ, որ այն կընդունվի, էլ չեմ ասում բավարարվի: Չէ, խնդիրը դա չէ: Խնդիրը նրանում է, որ անկախ նրանից, թե որքան անիրատեսական է էս պահին թվում պետություն ունենալը, մենք չենք կարող համակերպվել այն փաստի հետ, որ օտարերկրյա գործակալները հեղաշրջում են իրականացրել:

Ես չգիտեմ կպահպանվեն արդյոք հայկական պետությունները, բայց եթե պահպանվեն, նրանք պետք է հիմնված լինել օրենքի գերակայության ու պատժի անխուսափելիության վրա:

Նիկոլ Փաշինյանը և դեբիլիզմի 50 երանգները ներկայացնող իր շրջապատը, միայն էս դրվագով պիտի պատժվեն` ոչ միայն, բազմաթիվ կարգեր խախտելով, օրենք ընդունել տալու համար, այլ ինձ անձամբ վիրավորելու համար:

Քաղաքացին ես եմ, ոչ թե իր տհաս, ստրկամիտ, աբիժնիկների կույտը: Քաղաքացիների մի խմբի հաղթանակը մյուս քաղաքացիների հանդեպ սահմանելով տոնական օր` նրանք մեր մեջ մտցրել են բաժանարար գծեր, ես այդ գծերը կընդգծեմ ու տեսնենք ինչ կլինի վերջում…

Like this post? Please share to your friends: