charset="UTF-8"> Ոչ միայն վարչապետի, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների անձնական թիկնապահն եմ. Վանեցյան

Ոչ միայն վարչապետի, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների անձնական թիկնապահն եմ. Վանեցյան

 

Այսօր՝ Ծաղկաձորում անցկացված սեմինարի ժամանակ, նաև ֆիլմ է ներկայացվել Հայաստանի ազգային անվտանգության մարմինների մասին: Ֆիլմում նշվում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում շատ բան է փոխվել։

Ավելի ուշ, լրագրողների հարցերին պատասխանելով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ դա վերաբերում է և՛ ազատությանը, և՛ նրան, որ մարդիկ այլևս ապօրինի կերպով չեմ դատապարտվում կամ ամիսներով պահվում։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, ըստ որի՝ Վանեցյանն այնքան հաճախ է տարբեր միջոցառումներին ուղեկցում վարչապետին, որ տպավորություն է, թե նրա անձնական թիկնապահն է, Վանեցյանը պատասխանել է, որ ինքը ոչ միայն վարչապետի, այլև Հայաստանի բոլոր քաղաքացիների թիկնապահն է։

Ինչ վերաբերում է վարչապետի հետ միջոցառումմերին գնալուն, Վանեցյանն ասել է, որ ընդամենը երկու տեղ է գնացել՝ ֆուտբոլային հանդիպման ու ԿԲ-ում նոր դրամների ներկայացմանը։ Իսկ վարչապետի վստահությունը Վանեցյանը տրամաբանական է համարում

 

Աղբյուր՝  shantnews.am

Like this post? Please share to your friends: