charset="UTF-8"> Ոճային նվեր Փաշինյանին և ոչ միայն նրան. հայ դիզայները հետաքրքիր գաղափար ունի

Ոճային նվեր Փաշինյանին և ոչ միայն նրան. հայ դիզայները հետաքրքիր գաղափար ունի

Գեղամ Շերոյանը որոշել է իր դիզայնով կարված կոստյումներ նվիրել Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

Մինչև հեղափոխությունը դիզայներն ընդհանրապես չի հետաքրքրվել հայ քաղաքական գործիչների ոճով։ Սակայն հիմա խոստովանում է, որ իր մեջ ինչ-որ բան փոխվել է և նա ակամա հետևում է բարձրաստիճան պաշտոնյաների արտաքին տեսքին։

«Ինձ շատ է ուրախացրել բացառապես հայկական հագուստ, կոշիկ և ժամացույցներ կրելու Փաշինյանի որոշումը։ Ավելին, ես որոշել եմ համերաշխություն հայտնել նրան և շուտով կոստյումներ կնվիրեմ Նիկոլ Փաշինյանին, Դավիթ Տոնոյանին և Վալերի Օսիպյանին», – պատմեց նա։

Վարչապետի պաշտոնակատարը բազմիցս հայտարարել է, որ կրելու է բացառապես հայկական հագուստ, կոշիկ և նույնիսկ աքսեսուարներ, այն է՝ ժամացույցներ։ Նա այդ կերպ խրախուսելու է հայ արտադրողին և գովազդել տեղի արտադրանքը։

Շերոյանը խորհուրդ տվեց քաղաքական գործիչներին և ոչ միայն նրանց 2018/2019թթ-ի աշնանը և գարնանը կրել շագանակագույնի, նարնջագույնի և մանուշակագույնի վառ երանգներ։

Արդեն կարելի է մի կերպարում համադրել ոչ թե երեք, այլ վեց գույներ և օգտագործել բոլոր հնարավոր կտորները։ Այն ամենը, ինչ սազում է, դա էլ նորաձև է գալիք սեզոնում, հավաստիացրեց Շերոյանը։

«Նույնիսկ վագրավոր նախշը կրկին նորաձև է, այն կարող են կրել ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ», – նշեց ոճաբանը։

Գեղամ Շարոյանն աշխատում է շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Կոստյումներ է կարել հայտնի ռուսահայ երգիչ Ալեքսեյ Չումակովի համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Like this post? Please share to your friends: