Բաղադրիչներ
Տավարի փափկամիս – 500 գ
Խաշած բազուկ – 1 հատ
Սխտոր – 1 ատամիկ
Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Տավարի փափկամիսն անցկացնել մսաղացով:
Մանր քերիչով անցկացնել եփված բազուկը:
Ավելացնել ճզմած սխտորը և համեմունքները:
Լավ խառնել:
Ձևավորել կոտլետները և շարել տապակի մեջ:
Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մինչև պատրաստ լինելը: