Շատ սնվելու համար արված դիտողությունը՝ վեճի պատճառ. զինծառայողները ծեծել են իրար

Դատարան է ուղարկվել երկու զինծառայողների վերաբերյալ քրեական գործը:

Ըստ մեղադրանքի՝ զինծառայողը զորամասի բաղնիքի դիմաց գտնվող ծխարանում շատ սնվելու համար արված դիտողության պատճառով վիճաբանության մեջ է մտել նույն զորամասի զինծառայողի հետ, որի ընթացքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, վիրավորանք է հասցրել նրան, սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել ծառայակցի հասցեին և ձեռքով երկու անգամ, առանց ֆիզիկական ցավ պատճառելու հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Քրեական գործի շրջանակներում մյուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զորամասի բաղնիքի դիմաց գտնվող ծխարանում իր հասցեին սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել մյուս ամբաստանյալի հետ, որի ընթացքում ծեծել է նրան՝ ձեռքով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում:

Աղբյուր` blog.168.am

Like this post? Please share to your friends: