charset="UTF-8"> Շատ արագ շերտավոր խմորի բաղադրատոմս. նույնիսկ կարագ քսելու և գրտնակելու կարիք չկա...

Շատ արագ շերտավոր խմորի բաղադրատոմս. նույնիսկ կարագ քսելու և գրտնակելու կարիք չկա…

Համեղ, նուրբ շերատվոր խմոր պատրաստել կարելի է տարբեր բաղադրատոմսերով: Այսօր կներկայացնենք շատ պարզ և հեշտ տարբերակ:

Похожее изображение

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1կգ ալյուր
  • 800գ կարագ
  • 2 ձու
  • 1թ.գ. աղ
  • 2ճ.գ. 5-7% քացախ
  • 350մլ սառը ջուր

Պատրաստման եղանակ.

  • Քերել կարագը՝ այն անդադար ալյուրի մեջ թաթախելով:
  • Խառնել կարագն ու մաղած ալյուրը:
  • Խորը տարայի մեջ խառնել աղը, քացախը և ձուն: Ավելացնել սառը ջուրը և խառնել՝ մինչ միասեռ զանգված ստանալը:
  • Խառնել հեղուկ զանգվածն ու կարագ և ալյուրի խառնուրդը: Հեղուկը հարկավոր է քիչ-քիչ ավելացնել՝ անդադար ձեռքերով խառնելով:
  • Հունցել խմոր:
  • Խմորից մեծ գունդ ձևավորել, բաժանել երկու հավասար մասի: Փաթաթել սննդային տոպրակով: Պահել սառնարանում առնվազն 2 ժամ:
  • Խոմրը պատրաստ է: Այն կարելի է օգտագործել ինչպես քաղցր, այնպես էլ աղի թխվածքների համար:

Картинки по запросу Рецепт быстрого слоеного теста

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: