charset="UTF-8"> Նրան վերագրել, թե հանցագործության համար բանտ է նստել, ուղղակի անասելի ծիծաղելի է

Նրան վերագրել, թե հանցագործության համար բանտ է նստել, ուղղակի անասելի ծիծաղելի է

Երեկ լուրեր էին տարածվել, թե Դիանա Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Սարգսյանը, կատարած հանցագործության համար երկար ժամանակ բանտարկված է եղել ԱՄՆ-ում: Այս մասին մեկնաբանություն ստանալու նպատակով՝ Life.panorama.am-ը կապ է հաստատել Դիանա Գրիգորյանի հետ.

«Գիտեք, երեկվանից ես եւ Դավիթը ծիծաղում ենք այս բամբասանքի վրա, չգիտենք էլ, թե մարդկանց երեւակայությունը որտեղ կարող է հասնել: Եթե մի լուր միայն ծիծաղ է առաջացնում, ապա չգիտես, թե ինչ մեկնաբանություն տալ դրան, ուզում ես ուղղակի ծիծաղել: Միայն կարող եմ ասել, որ նրանք, ովքեր ճանաչում են Դավիթ Սարգսյանին, շատ լավ գիտեն, որ նա այն ֆունդամենտն է, որից ստեղծվել է հեռուստատեսությունը՝ հեռուստաաշտարակից սկսած: Դավիթ Սարգսյանի ներքին բնությունը ճանաչողները շատ լավ գիտեն, որ նա եզակի մարդ է՝ բացառիկ կրթվածությամբ ու խելացիությամբ: Նա եզակի անձնավորություն է, նա սովորական մարդ չէ, ոչ իր կրթվածությամբ, ոչ իր վարվելաձեւով, ոչ իր մտածելակերպով, նա սարսափելի համբերատար, ճիշտ ու օրինապաշտ մարդ է, նա կարծես այլմոլորակային անձնավորություն է, ուստի նրան վերագրել, թե հանցագործության համար բանտ  է նստել, ուղղակի անասելի ծիծաղելի է: Դավիթը յուրահատուկ հայր ու ընկեր է, նրան կարող եմ անվերջ եզակի լավ հատկություններով բնորոշել»:

Դիտարկմանը, թե ժամանակ առ ժամանակ բամբասանքներ են տարածվում, թե նրանք ամուսնալուծված են, Դիանա Գրիգորյանը ընդգծել է.

«Ես երբեք չեմ սիրել խոսել իմ անձնականից եւ չեմ էլ պատրաստվում: Դա միայն իմ տիրույթն է, որտեղ որեւէ այլ մեկի մուտքը պարզապես արգելված է: Միայն կարող եմ ասել, որ այդ ամենը պարզապես թյուրիմացություն է»:

Like this post? Please share to your friends: