charset="UTF-8"> Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արա մականունով հայտնի Արա Բանդուրյանը, որն օրեր առաջ է 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել, չի ընդունում զենքի գործադրմամբ խուլիգանության մեղադրանքը:

Այդ մասին այսօր Բանդուրյանն ասաց մի քանի լրագրողների հետ զրույցում: Մեր հարցին, այսինքն չե՞ք ընդունում որ զենքը ձերն է, Բանդուրյանը բացասական տվեց: Դիտարկմանը, որ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, թե ինչպես է նա զենքով կրակոցներ արձակում ակումբի պատին, այդ դեպքում ո՞ւմ զենքն էր իր ձեռքին, Բանդուրյանը չպատասխանեց:

«Չորրորդ մասի մեղքը ընդհանրապես չեմ ընդունում»,– ասաց նա՝ նկատի ունենալով իրեն առաջադրված Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով իրեն առաջադրված մեղադրանքը։

Բանդուրյանը նշեց, որ ազատության մեջ հայտնվելուց հետո մասնակցում է քննչական գործողություններին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ցուցմունք տալ։ Մեր հարցին, թե իր գործողությունների արդյունքում ակումբին որքան վնաս է պատճառվել Բանդուրյանն ասաց. «1580 դրամի գույքային վնաս»։

Հարցին, թե ի վերջո արդարադատության ոլորտում իրավիճա՞կ փոխվել է, հաշվի առնելով նրա՝ կալանքից ազատվելը, Բանդուրյանն արձագանքեց. «Երկիրը փոխվել ա, նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞»։

Like this post? Please share to your friends: