charset="UTF-8"> Նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ. Գագիկ Սուրենյանը՝ մայիսի 4-ին սպասվող եղանակի մասին

Նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ. Գագիկ Սուրենյանը՝ մայիսի 4-ին սպասվող եղանակի մասին

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքի էջում նոր գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ սպասվում է ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից:

Похожее изображение

Գագիկ Սուրենայնը գրել է, որ ցիկլոնի ակտիվ գոտին Հայաստանում կլինի մայիսի 4-ին՝ կեսօրից հետո, և կշարունակվի նաև մայիսի 5-ի գիշերը:

Գագիկ Սուրենյանի գրառումը.

-Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: Նրա ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին(կենտրոնը) մեր երկրում կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին: Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը Սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

На данном изображении может находиться: облако, вода и на улице

Like this post? Please share to your friends: