ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի այս ամսվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ ի պատասխան հարցի, թե ե՞րբ է վարչապետը հրաժարական տալու:
«Ինձ հայտնի չէ օրը: Հոկտեմբերի սկզբին կամ ընթացքում: Հայտնի չէ ստույգ»,- ասաց Լ.Նազարյանը:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի այս ամսվա ընթացքում. Լենա Նազարյան

Ըստ նրա՝ վարչապետի իրավաբան խորհրդականները միակ իրատեսական լուծումն արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու համար համարում են վարչապետի հրաժարականը. «Այլ ելք չեն տեսնում»:
Լ.Նազարյանի խոսքով՝ ԸՕ-ի շուրջ քննարկումներ եղել են և, եթե նույնիսկ ԱԺ-ն չհասցնի այն ընդունել, մեծ խնդիր չի լինի, քանի որ կարևորը քաղաքական կամքն է:Դիտարկմանը, որ այդ դեպքում կառավարության ծրագրից շեղում կլինի, խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ ամեն ջանք կգործադրվի, բայց պետք է սպասել, տեսնել, թե ինչ է լինում, հետո խոսել ծրագրից շեղումի մասին: