Նիկոլ Փաշինյանը ասուլիսին ներկայացել է եռագույն փողկապով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսին ներկայացել է եռագույն փողկապով:

«Ես նախկինում հարցերից մեկին ի պատասխան ասացի, որ կրում եմ բացառապես հայկական արտադրության հագուստ՝ բացառությամբ փողկապի, որն այդ պահի դրությամբ չէի կարողացել գտնել: Արտադրողներն արձագանքել են, և այսօր ես ասուլիսից անմիջապես առաջ ստացել եմ երկու փողկապ, որոնցից մեկը կրում եմ այս ասուլիսի ընթացքում»,- ասաց Ն. Փաշինյան։

Like this post? Please share to your friends: