charset="UTF-8"> Նիկոլ ջան, սա դասական քաղաքական պայքար չէ, սա պատերազմ է․․․Նիկոլ ջան, տասնութ-քսան տարեկան երիտասարդները չեն ճանաչում․․․

Նիկոլ ջան, սա դասական քաղաքական պայքար չէ, սա պատերազմ է․․․Նիկոլ ջան, տասնութ-քսան տարեկան երիտասարդները չեն ճանաչում․․․

Նիկոլ ջան, սա դասական քաղաքական պայքար չէ, սա պատերազմ է, որտեղ ոչ մի րոպե չի կարելի կորցնել զգոնությունը։
Էս պատերազմում տեղ չպետք է ունենան թուլամորթ ու թեթևսոլիկ դեմքերը, սա ուժեղ մարդկանց կռիվ է, որտեղ ոչ թե միայն լուծվելու է իշխանություն ունենալու խնդիրը, նաև ու հիմնականում սեղանին դրված է քո կյանքի ու պետության ապագայի հարցը։

Հասկացի‘ր Նիկոլ ջան, տասնութ-քսան տարեկան երիտասարդները չեն ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, և կարող են չհասկանալ այս ամենի լրջությունը, բայց մենք հո գիտենք թե նա ինչերի է ընդունակ։ Մեր աչքի առջևով էին սուրում նրա կրակած փամփուշտները…

Եղբայր, լուծեք ԱԱԾ ու Ոստիկանական համակարգի հետ կապված խնդիրները, թե չէ նրանք կլուծեն ձեր հարցերը։

Ես չեմ չափազանցում և այս ամենը ասում եմ առանց ավելորդ հուզականության։
Ես հավատում եմ ձեզ Նիկոլ ջան, բայց դու էլ մեկ-մեկ պետք է հավատաս ժողովրդի հավաքական զգացողությանը, իսկ այդ զգացողությունը շարադրված է այս տողերում։

Գագիկ Քամալյանի դիմումը՝ Նիկոլ Փաշինյանին
Like this post? Please share to your friends: