charset="UTF-8"> Նախկին մարզպետն անակնկալի է եկել՝ իր անունը ՀՀԿ ցուցակում տեսնելով. անգամ կարծիքը չեն հարցրել

Նախկին մարզպետն անակնկալի է եկել՝ իր անունը ՀՀԿ ցուցակում տեսնելով. անգամ կարծիքը չեն հարցրել

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկնածուների այնպիսի կրիզիս է եղել ու շտապողականություն, որ ոչ անցողիկ համարներում ընդգրկել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել։ Մենք տեղեկացանք, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով․ նրան գրել են 27-րդ հորիզոնականում։ Բանն այն է, որ Ռաֆիկ Գրիգորյանը մերժել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու կուսակցության առաջարկը, ինչը նա մեզ հետ զրույցում հաստատեց՝ պատճառաբանելով, որ ասպարեզն ուզում է զիջել երիտասարդներին։ Փոխարենը ցուցակում ընդգրկվել են եւ ռեյտինգայինով կառաջադրվեն մյուս նախկին մարզպետները, օրինակ՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Իսկ Լոռվա նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ցուցակում 11-րդն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Like this post? Please share to your friends: