charset="UTF-8"> Նաիրա Զոհրաբյանի կոշտ գրառումը՝ ուղղված Նարեկ Մալյանին

Նաիրա Զոհրաբյանի կոշտ գրառումը՝ ուղղված Նարեկ Մալյանին

Նաիրա Զոհրաբյանն իր էջում անդրադարձել է Նարեկ Մալյանի՝ իր հասցեին կատարած գրառմանը:

Картинки по запросу նաիրա զոհրաբյան նարեկ մալյան

Նաիրա Զոհրաբյանն իր էջում գրել է.

-Փաստորեն, Նարեկ Մալյանը որոշել է կասկածել իմ «դուխին» և սկզբունքայնությանը և ահա թե ինչ գրառում է արել իր էջում, որին հիմա կպատասխանեմ:

Կարծում եմ, այս տարիների ընթացքում ես որևէ մեկին առիթ չեմ տվել կասկածելու հատկապես իմ սկզբունքայնության եւ «դուխի»վրա: Այո, պարոն Մալյան, երեկվանից ես բազմաթիվ ծնողներից և նաև «Կամք» հասարակական կազմակերպությունից ահազանգ եմ ստացել, որ «Բուկինիստ» գրախանությում ձեր նշած գրքի շնորհանդեսն է: Գիրքը ես չեմ տեսել և այն ինձ մոտ կլինի վաղը:
Հասկանում եք, որ առանց գրքի բովանդակությանը ծանոթանալու, այս պահին իմ կողմից որևէ հայտարարություն անելը անլուրջ կլիներ:
Ավելին, ես պատրաստ եմ Մարդու իրավունքների մեր հանձնաժողովի անդամների հետ քննարկել և հանձնաժողով հրավիրել թե՛ գրքի հեղինակներին, թե՛ նրանց օպոնենտներին, ու նաև՝ ծնողներին, եթե, իհարկե, այդ քննարկումը ճակատամարտի չի վերածվի:
Դուք վստահաբար արդեն հասկացել եք, որ ձեր նշած հարցի և ընդհանրապես՝ շատ տարբեր հարցերի վերաբերյալ մեր հանձնաժողովում կարծիքները խիստ տարբեր են:
Ինչ վերաբերվում է ինձ, ապա գոնե դուք լավ գիտեք, որ չկա աշխարհում որևէ պաշտոն կամ մանդատ, հանուն որի ես դառնամ մանկուրտ:
Լսեք էլ՝ չհավատաք:
Եւ որ «դուխիս» վրա չկասկածեք՝ իմ էջում դնում եմ նաեւ ձեր գրառումը։

На данном изображении может находиться: текст

Փաստորեն, Նարեկ Մալյանը որոշել է կասկածել իմ «դուխին» և սկզբունքայնությանը և ահա թե ինչ գրառում է արել իր էջում, որին…

Опубликовано Naira Zohrabyan Воскресенье, 5 мая 2019 г.

Like this post? Please share to your friends: