Հայաստանի հավաքական վերադարձած ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Երևանում հանդիպել է ՀՖՖ նորընտիր նախագահ` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:
«Հայաստանում ամեն ինչն ես կարոտում, այդպիսի բան չկա, որ կարոտած չլինեմ:
Ինձ համար շատ դժվար է եղել հանդիպումները դիտելը: Գիտեմ բոլոր ֆուտբոլիստների ապրումները, գիտեմ՝ ինչքան դժվար է եղել:Ֆուտբոլիստների համար ամենակարեւորը երկրպագուների աջակցությունն է: Այդ երազանքով եմ եկել, որ նորից մեր երկրպագուներին կտեսնենք ստադիոնում»,- ասել է Մովսիսյանը: