Կիտրոնով մուրաբան ունիվերսալ է: Այն կարելի է ուղղակի ուտել, կամ ավելացնել թեյին, նաև օգտագործել որպես միջուկ՝ բիսվիթի կամ ռուլետի համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կիտրոն՝ 1կգ
- շաքարավազ՝ 1.5կգ
- ջուր՝ 400մլ
Պատրաստման եղանակ.
Լավ լվանալ կիտրոնը, կեղևազրկել և 20 րոպեով դնել եռման ջրի մեջ:
Հետո կրկին լվանալ կիտրոնը և կտրատել մեծ կտորների՝ հանելով կորիզները:
Օշարակի համար անհրաժեշտ է խառնել շաքարավազն ու ջուրը: Դնել կրակին, հենց այն եռա, ավելացնել կիտրոնը:
Թողնել, որ մուրաբան եռա և հանել կրակից:
Սառեցնել, և հետո կրկին եռացնել:
Պատրաստի մուրաբան լցնել ստերիլ բանկաների մեջ և փակել:
Բարի ախորժակ…