charset="UTF-8"> Մուրացկանը մի պայուսակ գտավ...դրանից հետո իր կյանքն այլևս առաջվանը չի լինի

Մուրացկանը մի պայուսակ գտավ…դրանից հետո իր կյանքն այլևս առաջվանը չի լինի

Շատերն են կարծում, որ մուրացկանները հեշտությամբ կարող են անցորդներից գումար կամ որևէ այլ բան գողանալ: Սակայն այն, ինչ տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, ապացուցում է, որ միշտ չէ այդպես, և գոյություն ունեն մարդիկ, ովքեր ապրելու տեղ և ուտելու բան չունենալով հանդերձ՝  կարող են բարեխիղճ և ազնիվ լինել:

Դեյզի Օուենսը երեկույթի ժամանակ կորցրեց իր պայուսակը, որի մեջ կար դրամապանակ, թանկարժեք հեռախոս և տան բանալին: Աղջիկն արդեն կորցրել էր գտնելու հույսը:

Փոլ Կալդերբանկ անունով թափառաշրջիկը դրսում գտավ պայուսակը և որոշեց վերադարձնել  նրան, ում այն պատկանում է: Բայց ինչպե՞ս: Ոստիկանություն գնալ չէր ուզում, քանի որ վախենում էր, որ այնտեղ կկասկածեն, որ գուցե ինքն է գողացել պայուսակը:

Տղամարդը որոշեց ինքը գտնել աղջկան: Նա քայլում էր փողոցում և բոլորին հարցնում, արդյոք նրանք չեն ճանաչում Դեյզի անունով աղջկա: Մի երիտասարդ ասաց, որ Դեյզին իր ծանոթն է և նրա հետ կապ հաստատաեց: Տեսնելով Փոլին՝ Դեյզին այնքան հուզվեց և տպավորվեց տղամարդու արարքից:

Շոնրհակալություն հայտնելու համար Դեյզին սոցկայքերում էջեր ստեղծեց՝ խնդրելով մարդկանց օգնել Փոլին: Շատերն արձագանքեցին: Արդյունքում ազնիվ տղամարդու հաշվեհամարին հավաքվեց գրեթե 4000 դոլար:

Like this post? Please share to your friends: