charset="UTF-8"> Մի քանի հարյուր աշխատատեղանոց առաջարկ կառավարությանը. Հովսեփ Խուրշուդյան

Մի քանի հարյուր աշխատատեղանոց առաջարկ կառավարությանը. Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի հարյուր աշխատատեղանոց առաջարկ կառավարությանը:
Նախորդ կառավարությունը այս տարվա հունվարին որոշում ընդունեց՝ արգելելով աջ ղեկով մեքենաների ներմուծումը հանրապետություն: Արդյունքում աջ ղեկով մեքենաներ ներկրողները դրանք հասցնում են Վրաստան, շուրջ 1000 դոլար ծախսում՝ դրանք ձախ ղեկ դարձնելու համար (աջ ղեկով մեքենաները այնքան էժան են, որ շատ թե քիչ ձեռնատու է անգամ այդքան ծախս անելով դրանք ներմուծելը) ու հետո ներմուծում Հայաստան՝ փաստացի ապահովելով Վրաստանում առնվազն մի-քանի հարյուր բարձր վարձատրվող աշխատատեղեր: Հիմա ես առաջարկում եմ կառավարության նոր որոշմամբ թույլ տալ ներմուծել աջ ղեկով մեքենաներ Հայաստան՝ պարտավորեցնելով X օրից հետո ներմուծած մեքենաները որոշակի խելամիտ ժամկետում վերամոնտաժել ձախ ղեկի:
Այս գրառմանս ներքո արված մեկնաբանություններն էլ համարեք հանրային քննարկման տեսակ:
Ի դեպ, առաջարկը փոխանցում եմ մի տաքսու վարորդի շուրթերից, որի անունը չգիտեմ»:

Like this post? Please share to your friends: