charset="UTF-8"> «Մի թեթև ակնարկեք վարչապետին, որ հրաժարական չտա». օգտատերերը՝ Աննա Հակոբյանին

«Մի թեթև ակնարկեք վարչապետին, որ հրաժարական չտա». օգտատերերը՝ Աննա Հակոբյանին

«Տիկին Հակոբյան, մի թեթև ակնարկեք վարչապետին, որ հրաժարական չտա»,- այսպիսի խնդրանքով բազմաթիվ օգտատերեր դիմել են ՀՀ վարչապետի տիկնոջը: Ֆեյսբուքյան ասուլիսի եթերում Նիկոլ Փաշինյանի կինն ասաց. «Հրաժարականի հարցը կարծես վերանայվելու է: Փոխանցել եմ վարչապետին ինձ ուղղված նամակները… Երբ հարթակից լսեցի նրա հրաժարականի պատրաստակամության մասին, առաջին միտքը, որ ունեի, այն էր՝ կրկին սթրեսներ կլինեն ու հերթական անգամ մարդիկ սթրեսների կենթարկվեն: Ուզում եմ՝ նորմալ հունով կյանքը շարունակվի»,- ասաց Աննա Հակոբյանը:

Like this post? Please share to your friends: