charset="UTF-8"> Մի ամբողջ օր չեմ քնել… թեստի 2 գիծ…

Մի ամբողջ օր չեմ քնել… թեստի 2 գիծ…

Մի ամբողջ օր չեմ քնել… թեստի 2 գիծ… Ի՞նչ անեմ հիմա… Ինչպե՞ս պիտի համալսարանը ավարտեմ… Աստված իմ, ծնողներիս ինչպես ասեմ… Վախից չգիտեմ ինչ անել, իսկ նա էլ այս պահին հեռու է… Այնքան եմ վախենում… Գլուխս անտանելի ցավում է… Հավաքում եմ նրա համարը և զանգը կարծես մի հավերժություն  է գնում.

-Բարև, սիրելիս… Ներիր, որ ուշ ժամի  եմ զանգում… չեմ կարողանում էլ միայնության մեջ մտածել… Գիտես, կարծում եմ, հղի եմ… Լալիս եմ… Ի՞նչ պիտի անենք հիմա…

-Ողջույն, իմ աղջիկ, դու հիմա կհանգստանաս և կպառկես քնելու, իսկ վաղը ես կգամ և կպլանավորենք մեր հարսանիքը, նաև առավոտյան կզանգեմ մայրիկիս և կասեմ. «Բարև, տատի՛կ:»

Իսկ հաջորդ օրը նա իրոք եկավ՝ ձեռքը սպիտակ վարդերից մի  հսկայական ծաղկեփունջ և մեծ արջուկ  բռնած…հիմա մենք հրաշալի բալիկ ունենք:

Smiling baby child in rabbit costume lying on fur in nursery

Ես համալսարանն էլ ավարտեցի…և արդեն որերոդ անգամ համոզվեցի, որ այս կյանքում ոչինչ էլ սարսափելի չէ, եթե կողքիդ կա ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴ:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: