Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արայիկ Խանդոյանին անձամբ չէի ճանաչում: Չէի ճանաչում անձամբ, բայց իմ իմացած ամենաազգային կերպարներից էր նա: Ժամանակն ու պատմությունը, վստահ եմ, նրան արժանին կմատուցեն: Արցախյան պատերազմի հերոս, որ նախևառաջ սկզբունքի մարդ էր:
Որպես հայրենասերի և պատերազմի հերոսի կերպար` Խանդոյանը` Միայնակ գայլը, միշտ կմնա արցախյան պատերազմի և անմնացորդ հայրենասիրության սիմվոլներից մեկը:
Այս կորուստը ողջ ժողովրդինն է»: