charset="UTF-8"> Մերժել անփորձներին, դավաճաններին եւ ընտրել պրոֆեսիոնալներին

Մերժել անփորձներին, դավաճաններին եւ ընտրել պրոֆեսիոնալներին

Դեկտեմբերին անցկացնելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքականություն մտնելու հայտ են ներկայացնում հին եւ նոր գործիչներ, նախկին, ներկա պաշտոնյաներ։ Խորհրդարանում գերակշիռ մեծամասնություն ձեւավորելու պոտենցիալ ունեցող Նիկոլ Փաշինյանը դժվար խնդրի առաջ է կանգնելու։ Հարցերի հարցն է՝ ում ընդգրկել ցուցակում՝ անփորձ երիտասարդներին, ովքեր իրենց ուժերի ներածին չափով փղոոց են փակել, ասֆալտին պառկել, ավտոերթերին, քայլարշավներին մասնակցել, աջակցել հեղափոխությանը, թե փորձառու աղվեսներին, ովքեր հազար կուսակցություն են փոխել, օրվա իշխանություններին աջակցել, հիմա էլ «դարձի» են եկել եւ Փաշինյանին են աջակցում։ Հեշտ չէ վարչապետի գործը, մի կողմից՝ չնեղացնել նրանց, ում հետ ճանապարհ ես անցել, մյուս կողմից՝ հաշվի առնել կրիտիկական պահին ՀՀԿ-ին դավաճանելու եւ իրեն սատարելու «խիզախությունը», սակայն կշեռքի ծանր նժարը ժողովուրդն է, ով Փաշինյանի հետ մեծ հույսեր է կապում եւ չի ների հին մականունավորներին նորից խորհրդարան բերելը։ Նույն նժարին է նաեւ պետությունը, որը այսօր կանգնած է արտաքին, ներքին լուրջ մարտահրավերների առաջ, տնտեսական խնդիրներ եւ այս ամենից կարելի է միայն գլուխ հանել կադրային լուրջ ռեսւորսով։ Հետեւաբար՝ Փաշինյանը պետք է մոռանա յուրային,օտար, մերժի վարկաբեկված մականունավորներին, ովքեր դավաճանել են հարազատ կուսակցությանը հանուն իրեն, շոու բիզնեսից քաղաքականություն տեղափոխվել ցանկացող Հովհաննես Ազոյանին բարեկամաբար ասի՝ քո գործով զբաղվի, բոլոր մյուս երիտասարդներին եւս հորդորի սովորել, աշխատել, կայանալ ամեն մեկը իր ոլորտում, իր մասնագիտությամբ, իսկ պաշտոններ դեռ կհասցնեն ստանձնել եւ արդյունքում ընտրության մեկ չափանիշ սահմանի՝ պրոֆեսիոնալ, հնարավորինս քիչ վարկաբեկված անձինք, ովքեր գործ ունեն անելու օրենսդիրում եւ գործադիրում։

armdaily.am

 

Like this post? Please share to your friends: