charset="UTF-8"> Մենք ձեր տարիքում 4,5 հոգով սարեր էինք շարժում. Ի գործ հարազատներս

Մենք ձեր տարիքում 4,5 հոգով սարեր էինք շարժում. Ի գործ հարազատներս

ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փսևդոքաղաքական դաշտը գոյատևում է ու քաղաքական դաշտ չի ձևավորվում ոչ թե ժամանակի սղության, այլ քաղաքականությանը պիտանի միջին շերտի վախկոտության պատճառով։

Կարող էի «վախկոտություն» բառի փոխարեն «զգուշավորություն» օգտագործել, բայց չեմ ուզում հասնի այն օրը, որ այդ նուրբ սահմանն արդեն անցած լինենք։

Ափսոսանքով եմ նայում այն երիտասարդ կադրերին, ովքեր ունենալով կայուն գիտելիքներ, բավարար կարողություն ու նաև մաքուր կենսագրություն, թախտին նստած սպասում են, թե ե՞րբ են իրենց նկատելու ու նոր կյանքի համար իրենց արժանիքներին համեմատ առաջարկություն անելու։

Մենք ձեր տարիքում 4,5 հոգով սարեր էինք շարժում։ Ձեր ժամանակը եկել է, նայեք` բաց չթողնեք։
Ի գործ հարազատներս ․․․»:

Like this post? Please share to your friends: