charset="UTF-8"> Մենք այդ ճանապարհը միասին ենք գնացել՝ ձեռք ձեռքի տված, և ես իմ առաքելությունը տեսնում եմ, առաջին հերթին, աջակցելով ամուսնու

Մենք այդ ճանապարհը միասին ենք գնացել՝ ձեռք ձեռքի տված, և ես իմ առաքելությունը տեսնում եմ, առաջին հերթին, աջակցելով ամուսնու

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է գրառմամբ, որը եվրոպական հեղինակավոր  «Diplomatic World» ամսագրին տված հարցազրույցից մի հատված է։

Картинки по запросу աննա հակոբյան նիկոլ

Լրագրողի հարցին, թե ո՞րն է ոգեշնչման աղբյուրը, Աննա Հակոբյանը շեշտել է, որ ոգեշնչվում է ամուսնու գործունեությունից և իր առաքելությունը չի տարրանջատում ամուսնու գործունեությունից:
«Մենք այդ ճանապարհը միասին ենք գնացել՝ ձեռք ձեռքի տված, և ես իմ առաքելությունը տեսնում եմ առաջին հերթին աջակցելով նրան: Որովհետև այս ամբողջ ժամանակահատվածում մենք բազմաթիվ դժվար ժամանակներ ենք միասին անցել՝ հետապնդումներ, բանտ, ընդհատակյա գործունեություն: Եվ ես վստահ էի, որ ամուսնուս ձերբակալության շրջանում իմ առաքելությունը կայանում էր նրան, որ հոգ տանեմ մեր երեխաների, մեր ընտանիքի, մեր թերթի, նրա ծնողների մասին, որպեսզի ոչ ոք չզգա նրա բացակայությունը: Ես միշտ փորձել եմ ուժեղ լինել, որպեսզի մարդիկ էլ ինձ տեսնելով իրենց հույսը չկորցնեին ու չվհատվեին»,- ասել է Աննա Հակոբյանը:

Լրագրողի հարցին, թե ո՞րն է ոգեշնչման աղբյուրը, Աննա Հակոբյանը շեշտել է, որ ոգեշնչվում է ամուսնու գործունեությունից և իր…

Опубликовано Anna Hakobyan Пятница, 29 ноября 2019 г.

Like this post? Please share to your friends: