Ի՞նչ է նշանակում բարություն…
Մինչ փորձեք պատասխանել այս հարցին, ձեզ կպատմենք Անտոն անունով այս տղամարդու մասին: Նա իր հաշվին վերանորոգում է այն մարդկանց տները, ովքեր ի վիճակի չեն դա ինքնուրույն անել:
Անտոնի շնորհիվ արդեն 3 բնակարան է նորոգվել:
Դրանցից առաջինը պատկանում է 70 ամյա թոշակառու կնոջ: Նա գամված է հաշմանդամի սայլակին և չի կարող լավացնել իր կյանքի պայմանները:
Եվ ահա Անտոնը եկավ նրան օգնության:
Մինչ վերանորոգում.
Բնակարանը՝ վերանորոգումից հետո.
Հաջորդը՝Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակցի և նրա կնոջ բնակարանն էր:
Անտոնը խոստովանել է, որ վերանորոգումներն իրականացնում է միայն իր հաշվին: Չունի հովանավորներ: Նա ամեն ամիս խնայում է իր աշխատավարձի մի մասը, իսկ հետո իրականացնում է որևէ մեկի երազանքը:
Երրորդ բնակարանը պատկանում է 47 ամյա կնոջ, ով 20 տարի տրամվայի վարորդ է աշխատել: