charset="UTF-8"> Մարիա Զախարովան խոսել է Աննա Հակոբյանի նախաձեռնության մասին

Մարիա Զախարովան խոսել է Աննա Հակոբյանի նախաձեռնության մասին

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց այցելությանն Արցախ: «Մենք լավ ենք վերաբերվում բոլոր խաղաղապահական նախաձեռնություններին, որոնք իսկապես ուղղված են խաղաղության հաստատմանը: Ինչ վերաբերում է այս ակցիային, ապա դրա կազմակերպիչներն ու մասնակիցները ռուսական կողմից ՌԴ ԱԳՆ-ին չեն դիմել, այդ պատճառով մեզ համար դժվար է դատողություններ անել այս հարցի շուրջ: Մեզ հետ այդ տեղեկություններով ոչ ոք չի կիսվել: Կցանկանայի ասել, որ սկզբունքորեն նման միջոցառման հաջողության համար կարևոր է հակամարտության բոլոր կողմերի ըմբռնումն ու աջակցությունը, քանի որ խոսքը հակամարտության հետ կապված իրավիճակի մասին է», – ասել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Գալա» հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե ինչպես է ԱԳՆ-ն վերաբերում ռուս կանանց այցելությանն Արցախ: Ինչպես նշել է լրագրողը, նրանց թվում են եղել նաև հայտնի գրող Լյուդմիլա Ուլիցկայան, Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, որոնք միացել են նախաձեռնությանն ու խաղաղության կոչ արել

Like this post? Please share to your friends: