charset="UTF-8"> Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ գումարներ է վերցրել ղեկավարներից՝ հիվանդ ձևանալով. Ո՞ր պատգամավորը նույնպես խոսեց Մանվելի դեմ և միացավ ցուցարարներին

Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ գումարներ է վերցրել ղեկավարներից՝ հիվանդ ձևանալով. Ո՞ր պատգամավորը նույնպես խոսեց Մանվելի դեմ և միացավ ցուցարարներին

-Դեմ եմ, որ Մանվել Գրիգորյանը լինի ազատության մեջ: Ժողովուրդն ուզում ա դուրս շպրտի էդ մարդուն քաղաքից, որովհետև նրա գողացած տուշոնկաները, գործողությունները որևէ մեկը չի կարող մոռանալ: Քաղաքի կեսը խլել ա, մարդկանց տները ձեռներից առել ա, հողերը սեփականաշնորհել, վերցրել ա…,- ցուցարարների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, էջմիածինցի Հակոբ Հակոբյանը («Ճոյտ»):

-Տարիներ շարունակ ձևացրել ա, թե հիվանդ ա, գումարներ ա խնդրել, վերցրել՝ բարձրաստիճան ղեկավարներից մինչև ցածր մարդիկ, իբր առողջությունը վերականգնելու համար: Նույնն անում էր իրա ծնունդներին՝ հրավիրում էր, որ ձեռներից մի բան տաներ,-հավելեց Հակոբ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին դատարանն ազատ է արձակել՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց:

Աղբյուր՝  Մամուլ

Like this post? Please share to your friends: