charset="UTF-8"> Մանկասայլակով կինը դիմեց հարևանին, բայց անհարգալից պատասխան ստացավ. բումերանգի էֆեկտն իրեն սպասել չտվեց

Մանկասայլակով կինը դիմեց հարևանին, բայց անհարգալից պատասխան ստացավ. բումերանգի էֆեկտն իրեն սպասել չտվեց

Երեկ հետաքրքիր տեսարանի ականատես եղա. շքամուտքում հարկերի միջև մանկասայլակով երիտասարդ մայրիկ է իջնում: Մոտ 30 տարեկան տղամարդ նրանից արագ առաջ է անցնում: Կինը նրան ձայն է տալիս.

-Երիտասարդ…

Երիտասարդը պտտվում է.

-Տիկին,ձեր երեխան՝ ձեր խնդիրն է: Ինքներդ իջեցրեք ձեր մանկասայլակը կամ ձեր ամուսնուն խնդրեք: Ես պարտավոր չեմ օգնել ձեզ: Հասնում են հինգերորդ հարկ, հետո էլ օգնություն են խնդրում…

Այդ ամենը շատ բարկացած ասաց և գնաց: Ես ինքս մոտեցա նրան և առաջրկեցի օգնել: Բայց կինը ժպտալով ասաց.

-Հարկավոր չէ:

Հեշտությամբ իջեցնելով մանկասայլակը՝ նա հավելեց.

-Ես նրան ուզում էի ասել, որ իր դրամապանակն է ընկել: Բայց գիտեք ինչ, թող այնտեղ էլ մնա:

Ինչ ուզում եք ասեք, բայց նա հաստատ իրավացի էր:

 

Like this post? Please share to your friends: